Տորոնտոյում օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, հայերի և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել միջադեպ: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը՝ տեղեկացնում են Կանադայում Հայաստանի դեսպանատնից՝ հայրենակիցներին կոչ անելով ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի: