Ներկայումս չկա կորոնավիրուսների դեմ կատարյալ միջոց, և այն կարող է երբեք էլ չլինել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ կստեղծվեն մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք կկանխեն մարդու վարակումը:
Այնուամենայնիվ, ԱՀԿ գլխավոր տնօրենը շեշտել է, որ այս պահի դրությամբ իդեալական միջոց չկա, և կարող է երբեք էլ չլինել։ Նա երկրներին կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ վարակի տարածումը կանխելու համար։