Տարածվող լուրը, թե վաղը նախատեսված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դրական միավոր ստացած և իրենց ցանկալի մասնագիտությամբ բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է և ապատեղեկատվություն, տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ֆեյսբուքի էջից:
Նշենք, ավելի վաղ բուհ չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել էր, որ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին հանդիպելու են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից: