Մահացել է հայտնի հնագետ, ՀՀ նախկին պետնախարար Գրիգոր Արեշյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
«Սիրելի գործընկերներ, բոթ ունեմ հայտնելու: Արեշյան Գրիշան մահացավ ...»,- գրել է Ավետիսյանը:
Իր հերթին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում՝ նաև Վայոց ձորի մարզի «Արենի-1» կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը»: