Օգոստոսի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա,
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Այգեստան գյուղում՝ 300 քմ, 400 քմ, Դալար գյուղում՝ 700 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 4 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1500 քմ, 1․5 հա։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: