• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Երևանն ապրելու և ստեղծագործելու համար լավագույն քաղաքն է. Սարգսյան Բաց հարթակ. Երևանն ապրելու... 20:42
Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ Հայանիստում կառուցվել է 432... 15:11
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը... 14:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ն ու աշխարհասփյուռ հայությունը չեն հանդուրժի ևս մեկ ցեղասպանություն․ դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը
Հասարակություն
14:2903 Օգս, 2020

ՀՀ-ն ու աշխարհասփյուռ հայությունը չեն հանդուրժի ևս մեկ ցեղասպանություն․ դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը

Լատվիական խոշորագույն delfi.lv էլեկտրոնային պարբերականում հրապարակվել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը։ 

«Արմենպրեսը» ներկայացնում է դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը․

«Զոհին մեղադրելը կամ հանցագործության պատասխանատվությունը զոհի վրա դնելը սովորական պրակտիկա է: Դա բռնաճնշման բաղադրիչներից է ու օգտագործվել է միջազգային պրակտիկայում: Հոլոքոստի ժամանակ կային նացիստներ, որոնք օգտագործում էին բոլոր հնարավոր միջոցները՝ սարսափելի ցեղասպանության մեղքը հենց իրենց՝ հրեաների վրա բարդելու համար: Հոլոքոստը ժխտողները նույնպես հայտնի են իրենց այդ գործելաոճով։ Զոհին մեղադրելը լայնորեն օգտագործվել է երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ծրագրելիս և իրականացնելիս: Զոհին մեղադրելը դեռևս օգտագործվում է` այսօր և հիմա:

Հուլիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքը հանդիսացող Տավուշի մարզում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից 150 կմ հեռավորության վրա, ագրեսիայի գործողություն սանձազերծեց։ Դա նպատակ էր հետապնդում հայ ժողովրդի տարածքի հաշվին բարելավելու ադրբեջանական ռազմական դիրքերը` այն վայրերում, որտեղ ագրեսիան ամենաքիչն էր սպասելի: Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակով և անօդաչու թռչող սարքերով նաև թիրախավորեցին ՀՀ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով ինչպես քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ բնակելի շինություններին:

Ապացույցներ կան, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանին և զրահատեխնիկան տեղակայել են բակերում և Աղդամ գյուղում գտնվող բնակելի տների միջև, որի դիմաց Հայաստանի Չինարի գյուղն է: Այդ դիրքերից է, որ ադրբեջանցիները թիրախավորել են հայկական գյուղերը, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Հայաստանը նշանառության տակ է առել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները: Հայաստանի զինված ուժերն արեցին այն, ինչ պետք է անի ցանկացած այլ պետություն նման իրավիճակներում՝ պաշտպանել հայրենիքի ինքնիշխան տարածքը: Եվ նրանք դա հաջողությամբ արեցին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ փողը չի կարող միշտ և ամենուր գնել արդյունավետ բանակ․ աքսիոմ, որը  XIX դարի սկզբին խորհուրդ կտար ժամանակակից դարաշրջանի մեծագույն ռազմավարական մտածող Կառլ ֆոն Կլաուզևիցը:

Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց: Ջեյհուն Բայրամովին նոր արտաքին գործերի նախարար նշանակելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահն ապշեցուցիչ հայտարարություն արեց. «(...) որոշ դիվանագետներ մատնել են պետությանը, դավաճանություն են գործել և չեն թաքցնում դա: Դրանք վերահսկվում են այն երկրների գաղտնի ծառայությունների կողմից, որտեղ նրանք ապրում են: Մենք ունենք բավարար տեղեկատվություն»: Ըստ ամենայնի, Բաքվում տրամադրության այդ փոփոխությունը արտերկրում աշխատող այդ երկրի դիվանագետներից ոմանց շատ է նյարդայնացրել և նույնիսկ դրդել է նրանց սադրիչ գործողությունների:

Սադրանքները նպատակ ունեն «ապացուցելու իրենց հայրենասիրությունը» իրենց մայրաքաղաքին, որտեղ զոհին մեղադրելը արդեն վաղուց է հանդիսանում է իրենց «հայկական քարոզչության» գլխավոր առանձնահատկությունը: Որոշ մայրաքաղաքներում, այդ թվում` Ռիգայում, տեղական օրենքների հստակ ոտնահարմամբ, կազմակերպվեցին սադրիչ հայտարարություններով համեմված հակահայկական ակցիաներ: Այդ ագրեսիվ պահվածքը հանգեցրեց Մոսկվայի, Բրյուսելի, Վարշավայի, Լոնդոնի, ԱՄՆ-ի և այլ վայրերում ադրբեջանական և հայկական համայնքների միջև բախումների: Դրանք հանգեցրին նաև սփյուռքում հայկական ունեցվածքի պղծմանն ու դիտավորյալ վնասմանը:

Ադրբեջանի կողմից իր սահմանների ներսում հայերին և Հայաստանը երեք տասնամյակ շարունակ որպես թշնամի ներկայացնելը (դեհումանիզացիան) հանգեցրել է տրամաբանությունից զուրկ ատելությանը, որն այժմ արտահանվում է և զարմանք առաջացնում ամենուր։ Հուլիսի 14-ին պատերազմ սկսելու պահանջով Բաքվում տեղի ունեցած հանրահավաքը, իր «մա՛հ հայերին» վանկարկումներով, ցավոք, հիշեցրեց 1988 թ․ Սումգայիթ և 1990 թ․ Բաքվում հայերի դեմ իրագործված դաժան ջարդերի մասին: Երբ անգլիացի մտածող Թոմաս Հոբսն իր տեսությամբ խոսում էր, որ մարդկությունը գտնվում է «բոլորը բոլորի դեմ պատերազմի» վիճակում, նա նկարագրում էր մարդկային կյանքը, ինչպես այն գոյություն ուներ մինչև քաղաքացիական հասարակությունը։ Երբ գերմանացի քաղաքական տեսաբան Կարլ Շմիթը պնդում էր, որ «այլոց սպանելու պատրաստակամությունն այն պարզ պատճառով, որ նրանք թշնամական խմբի անդամ են», քաղաքականության մեջ «ամենաթողության բարձրագույն աստիճանն» է, նա առաջին ձեռքից գիտեր, թե ինչի մասին է խոսքը: Նա վերապրել է Առաջին աշխարհամարտը։

Եթե ցանկանում ենք կարճ հայացք նետել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ վաղ պատմությանը, պետք է շեշտենք, որ այդ տարածաշրջանը երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության մաս: Այն չի եղել Ադրբեջանի կազմում, երբ 1991 թվականին վերջինս հռչակեց իր անկախությունը: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասը չէր նաև, երբ այն առաջին անգամ ստեղծվեց 1918 թվականին:

Ինչպե՞ս է դա հնարավոր՝ գուցե դուք զարմանաք: Պատասխանը բավականին պարզ է: 1920 թ.. տարածաշրջանի խորհրդայնացումից հետո Լեռնային Ղարաբաղը, իր ժողովրդի կամքին հակառակ, մտցվեց բոլշևիկյան Ադրբեջանի կազմ՝ որպես ինքնավար մարզ, համաձայն Ռուսաստանի կոմկուսի Կովկասի բյուրոյի 1921 թվականի որոշման, որն այդ ժամանակ գլխավորում էր Իոսիֆ Ստալինը: Ավելին, ոչ վերը նշված Բյուրոն, ոչ Ստալինը իրավասու չեն եղել նման որոշում կայացնելու: Հետևաբար, կան բոլոր հիմքերը պնդելու, որ 70 տարի շարունակ Ղարաբաղը բռնակցված է եղել Խորհրդային Ադրբեջանին: Հարկ է նշել, որ 1988-ին, հոկտեմբերին, Լատվիայի ժողովրդական ճակատի 1-ին համագումարի ժամանակ, նշանավոր հայ գրող Սիլվա Կապուտիկյանն ասել է, որ հայկական ժողովրդական շարժման նպատակը Ղարաբաղն Ադրբեջանի վարչական ենթակայությանից ազատելն է: Համագումարի պատվիրակները միաձայն ծափահարություններով իրենց աջակցությունն են հայտել։ (http://85.254.250.16/raksti/724770 ):

Այժմ ես կցանկանայի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից բարձրացված և օգտագործված մի քանի ապակողմնորոշիչ կետերի վրա: Ադրբեջանի ներկայացուցիչները հոգնեցուցիչ կերպով կրկնում են, որ հենց Հայաստանն էր «նախաձեռնել գրոհները», որպեսզի «սպառնա էներգետիկ և տրանսպորտային գծերի բնականոն գործունեությանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը» և այլն՝ ակնարկելով, որ Հայաստանը «սպառնում է Եվրոպայի էներգետիկ անկախությանը»: Հասկանալի է, որ նման պնդումների ընթերցողները կարիք չունեն տեղեկացված լինելու ռազմական գործերում հեղափոխության մասին, բառակապակցություն, որ ամփոփում է ռազմարվեստի բնագավառում այն փոփոխությունները, որոնք բերվել են նոր տեխնոլոգիաների նորարար կիրառմամբ։ Նրանց հարկավոր չէ նաև հիշեցնել, որ այսօրվա աշխարհում առաջադեմ զինված ուժերին հարկավոր չէ ֆիզիկապես տեսնել թիրախն այն ոչնչացնելու համար: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը՝ յուրաքանչյուրը կարող են թիրախավորել միմյանց տարածքների առանցքային ենթակառուցվածքները: Այս երկրներից  և ոչ մեկը կարիք չունի հարևան երկիրը գրավելու կամ ցամաքային զորքեր օգտագործելու, որպեսզի ոչնչացնի որոշակի թիրախը:

Մենք պետք է կենտրոնանք կարողությունների և նպատակների տարբերության վրա։ Հայաստանի հիմնական խնդիրն է՝ ապահովել մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը և խթանել գլոբալ անվտանգությունը: Հայաստանի պաշտոնյաները չեն մտածում, առավել ևս՝ չեն արտահայտվում Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքները հարձակման ենթարկելու մասին: Մինչդեռ վերջերս աշխարհը ցնցվեց, երբ տեղեկացավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի բացառում, որ իր երկիրը հրթիռային հարձակում կգործի ՀՀ Մեծամորի ատոմակայանի վրա: Այդ աննախադեպ հայտարարությունը հստակ ցույց է տալիս ցեղասպան և պետության կողմից հովանավորվող միջուկային ահաբեկչության մտադրությունների մասին:

Ադրբեջանի նախագահը քարոզում է, որ Հայաստանի ղեկավարությունն այդ հակամարտությամբ ցանկանում է «ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»: Ես կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաառանցքային տարբերություններից մեկն այն է, որ առաջինը կառուցում է ժողովրդավարական պետություն, իսկ վերջինս էլ ավելի է խրվում ավտորիտարիզմի մեջ: Հայաստանում ընդդիմադիր ուժերը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ կանգնեցին հայկական բանակի կողքին, որը պաշտպանում էր մեր երկիրը: Ադրբեջանում, այնուամենայնիվ,  ոստիկանության հետ ցուցարարների բախումն օգտագործվեց որպես  «ներքին թշնամուն» լռեցնելու մեկ այլ պատրվակ: Washington Post-ի եզրակացությունն այս առումով շատ տեղին էր․ «Պրն Ալիևի երկաթե բռունցքի օգտագործումն իր քննադատներին ոչնչացնելու համար հակառակ է ժողովրդավարությանը, ինչի պատճառով բոլորն էլ պետք է անհանգստանան այդ անկառավարելի բռնակալի համար»:  (https://www.washingtonpost.com/opinions/global-opinions/azerbaijans-president-aims-to-finish-off-the-political-opposition/2020/07/29/db4ca91c-d0f0-11ea-8c55-61e7fa5e82ab_story.html)

Այստեղ մենք հանգում են ամենակարևոր հարցին։ Ի՞նչ կարելի է անել այս պահից սկսած իրավիճակը կարճաժամկետ արդյունավետ քայլերով լիցքաթափելու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) առաջարկել են հաստատել հրադադարի վերահսկման միջազգային վստահելի մեխանիզմ ոչ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միջնորդները նշել են, որ «առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու գրոհներ նախաձեռնելու համար» (https://www.osce.org/mg/185746): Հայկական կողմերն ընդունել են այս առաջարկը և շարունակում են աջակցություն հայտնել դրա հրատապ ներդրման համար: Ավելին, հուլիսի 16-ին հրադադարի հաստատումից ի վեր, ադրբեջանցիները մի շարք դեպքերում խախտել են ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները: Եվ, ինչպես արեցին 1990-ականներին, նրանք հակված են հարձակվելու և հակառակ կողմին մեղադրելու։

Երկրորդ․ Հայաստանը ողջունել և վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «համաշխարհային հրադադար» հաստատել կոչը։ Այդ առումով  Ադրբեջանը ևս լռում է։

Երրորդ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորել և շարունակում են կողմերին հորդորել զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից: Դժբախտաբար, մենք ականատես ենք եղել Ադրբեջանում հայատյացության աճի և անխոհեմ ատելության խոսքի: Սա պետք է անմիջապես դադարեցնել: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հրապարակայնորեն հրաժարվեն ուժի կիրառումից (դրա և օգտագործման սպառնալիքներից): Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա:

Չորրորդ․ ողջ միջազգային հանրությունը պետք է աներկբայորեն սատարի լարվածության նվազեցումը, հորդորի բոլոր կողմերին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը հետագայում կարող է նպաստել իրավիճակի սրմանը։ Այս համատեքստում Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիան գործել է ամեն կերպ, բացի կառուցողականից։ Հայաստանի նկատմամբ սպառնալիքների աննախադեպ մակարդակը թուրքական արձագանքի մասն է կազմել։ Դրա վկայությունն են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք իրականացվում են հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, որոնք ներառում են ականանետներ, զրահապատ փոխադրիչներ և երևակայական թիրախներին հարվածող հրետանի, ինչպես նաև ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում (այսինքն` Հայաստանի արևմտյան և արևելյան սահմաններում և Լեռնային Ղարաբաղից ոչ հեռու): Պարզ է, որ դրանք պաշտպանական բնույթի վարժություններ չեն: Հայաստանի դեմ ագրեսիայի ընդլայնված աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին իսկ օրվանից եղել է Ադրբեջանի ռազմավարությունը, երբ բացի Արցախի դեմ պատերազմից, Ադրբեջանը բոլոր կողմերից հարձակվեց Հայաստանի սահմանների վրա և Թուրքիայի հետ միասին շրջափակում պարտադրեց, որը շարունակվում է ցայսօր։

Սպառնալիքների լեզուն պետք է դադարեցնել։ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը չեն հանդուրժի ևս մեկ ցեղասպանություն»:

Դիտումների քանակ333
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Դեսպանները ԵՊՀ ուսանողների համար հեռավար դասախոսություններ են անցկացրել 14:3231 Հլս, 2020 Դեսպանները ԵՊՀ ուսանողների համար հեռավար դասախոսություններ են անցկացրել Քաղաքականություն
  • Իսպանիայում Հայաստանի դեսպանության հյուպատոսի պաշտոնում Էդուարդ Հարությունյանին կփոխարինի Մարինե Մոկացյանը 23:4030 Հլս, 2020 Իսպանիայում Հայաստանի դեսպանության հյուպատոսի պաշտոնում Էդուարդ Հարությունյանին կփոխարինի Մարինե Մոկացյանը Հասարակություն
  • Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին 17:4615 Հլս, 2020 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025
  • ԼՂ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 21:5412 Դեկ, 2025
  • Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը 21:4112 Դեկ, 2025
  • Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր 21:3812 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը 21:2612 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին. ներկայացվել են ոստիկանության բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները 21:1112 Դեկ, 2025
  • Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը․ Ավինյան 21:0412 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Փորձում են կոնֆլիկտը հարատև դարձնել. պատգամավորը՝ ԼՂ վերադարձի խոսույթի մասին 21:0012 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը 20:5912 Դեկ, 2025
  • Բացահայտվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ծեծի հանգամանքները. ՔԿ 20:5412 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5112 Դեկ, 2025
  • Նախարար Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ՀՀ տեսլականը 20:4512 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2025 20:4112 Դեկ, 2025
  • Ուկրաինան հայտնել է Կասպից ծովում ռուսական զենքով լի երկու նավի վրա հարձակման մասին 20:3612 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015