Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր քանակն այս պահին 1179 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Stopcov.ge-ն հայտնում է, որ ևս 4 պացիենտ է ապաքինվել, ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում 959 է: Կարանտինում 6919 մարդ է:
Արտերկրից բուժման նպատակով տեղափոխվել և ներկայումս բուժում է ստանում Վրաստանի 41 քաղաքացի, որոնցից 38-ը զինվորական է:
Վրաստանում կորոնավիրուսի պատմության ողջ ընթացքում մահվան դեպքերի թիվը 17 է: