Օգոստոսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ իրականացնել Երևանի Կենտրոն, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակում, Եղվարդի խճուղիում, Նոր Նորքի 1-ին զանգվածում ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում և շրջիկ խմբերով իրականացված վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, ինչպես վերջին մի քանի օրերին, կրկին հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու խախտման դեպքեր։
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում կատարել են ամենօրյա իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև որոշ թերությունների դեպքերով տվել շտկման ցուցումներ։
Վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում։