Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանություն են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք օգոստոսի լույս 2-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։
Ոստիկանության ծառայությունների առաջնային ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների և իրավախախտումների կանխումը։
«Ինչպես նախորդ ուժեղացված ծառայության, այնպես էլ այս դեպքում Երևանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվեց հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։
Ծառայության ընթացքում հայտնաբերվեց մի երիտասարդ, որը գիշերային ժամերին խախտել էր լռության կանոններըն ու հրավառություն էր իրականացրել։ Նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Հրագործական սարքավորումները ևս հայտնաբերվեցին։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: