Լավ լուր` Զեյթունում բնակվողների համար: Վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի նախաձեռնությամբ բարեկարգվում է թաղամասի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ռուբինյանց-Սևակ խաչմերուկը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այստեղ, մասնավորապես, հայտնի սուպերմարկետի մուտքին հարակից ավտոկայանատեղին վերացվում է՝ փոխարենը կառուցվում է մայթ: Տվյալ հատվածում կայանումը կարգելվի»,- գրել է խոսնակը: