Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կազմակերպած՝ մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ, և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու: