Համաճարակաբանական իրադրությունը շարունակում է խիստ լարված մնալ Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մելբուռնում։ Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը աղետի դրություն է հայտարարել՝ նահանգում ավելի խիստ սահմանափակումներ մտցնելով:
Վիկտորիայում երեկոյան ժամը 20.00-ից առավոտյան ժամը 5.00-ը պարետային ժամ է սահմանվել: Յուրաքանչյուր ընտանիքի միայն մեկ անդամ կարող է օրական մեկ անգամ տնից դուրս գալ՝ անհրաժեշտ գնումներ կատարելու նպատակով: