Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը», հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը, դիմել է Եվրոպական միությանը՝ կոչ անելով թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար: