Ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը հեռարձակելու իրավունք: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ֆիլմի պրոդյուսերը՝ Էրիկ Էսրայելյանը:
Իսրայելյանը ուրախությամբ հայտնել է, որ ընկերությունը ձեռք է բերել ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին ցուցաբերած աջակցության համար:
«Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեծահոգության համար մեր թանկագին ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին, մեր թիմին»,- գրել է պրոդյուսերը:
Please share. We are thrilled to announce The Promise was acquired by Netflix for streaming starting 8/8. Thank you ALL for your support & we know it will now raise even more awareness. Thanks to the unparalleled generosity of our dear friend & mentor Kirk Kerkorian, our team pic.twitter.com/6FHPtujt3c
— Eric Esrailian (@esrailian) August 3, 2020
Ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: