Հանրապետության տարածքում օգոստոսը 2-րդ շոգ ամիսն է, այս տարի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը` նորմայից ավել:
Օգոստոսի 2- 3-ը մարզերի զգալի մասում սպասվում է անձրևային եղանակ, որի ժամանակ հնարավոր է ամպրոպ, իսկ առանձին հատվածներում նաև կարկուտ: Օգոստոսի 4-6-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան է` 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ, այն կարող է հասնել մինչև 25 մ/վ-ի: Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-4 նիշով: