Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտության արդյունքները:
«Վստահություն հաստատությունների հանդեպ» բաժնում, ըստ հարցման արդյունքների, ամենաբարձր վստահությունն ունի բանակը: Հայաստանում հարցվածների 88%-ը ավելի շատ կամ լիովին վստահում է բանակին։ Հակառակ պատկերն է դատարանների հարցում, որոնց չի վստահում հարցվածների 48%-ը: Կուսակցություններին ավելի շուտ կամ բոլորովին չի վստահում հարցվածների 45%-ը:
Խորհրդարանի հանդեպ վստահությունը աճել է, եթե 2017-ին վստահում էր հարցվածների 12 տոկոսը, ապա 2019-ին՝ 39 տոկոսը:
Գործադիր իշխանությանը վստահում է հարցվածների 71 տոկոսը, իսկ 2017-ին վստահում էր ընդամենը 20 տոկոսը: Գործադիրին եթե 2017 թվականին չէր վստահում հարցվածների 59 տոկոսը, ապա այժմ՝ 12 տոկոսը:
Հայաստանի դատական համակարգը որքանո՞վ է կողմնակալ կամ անկողմնակալ քաղաքացիների նկատմամբ հարցման տվյալներով՝ հարցվածների 34%-ը համարում է, որ դատական համակարգը կողմնակալ է որոշ քաղաքացիների նկատմամբ: