Ըստ Ձեզ` որքանո՞վ է հավանական, որ հաջորդ 5 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով կամ պատերազմի միջոցով՝ քաղաքացիներից հետաքրքրվել է «Կովկասյան բարոմետրն» իր անցկացրած հարցման ժամանակ։
Որ հաջորդ հինգ տարիներին հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով՝ կարծում է հարցված քաղաքացիների 43%-ը, իսկ պատերազմի միջոցով՝ 37%-ը։
47%-ը կարծում է, որ խնդիրը հաջորդ հինգ տարիներին հնարավոր չէ լուծել պատերազմի միջոցով, իսկ 44%-ն էլ կարծում է, որ խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չի լինի։