Հայաստանում տնտեսությունը սկսել է վերականգնվել, չնայած կիսամյակային կտրվածքով որոշակի անկում է գրանցվել, սակայն հուլիսից տնտեսությունը սկսել է վերականգնվել համավարակի հետևանքներից: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, կարող էինք շատ երկրների նման ավելի վատ վիճակում հայտնվել, սակայն հիմա ունենք հարաբերական առումով որոշակի հաջողություն: