Սննդի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի աշխատակիցների մասնակցությամբ Լոռու մարզի երեք քաղաքում դիտարկվեցին միս իրացնող կազմակերպությունները: Այցելության առաջին հասցեն է:
Կամո Սողոյան, ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետ - Հուլիսի մեկից Հայաստանի իրացման ցանցում պետք է առկա լինի 5-րդ անասնաբուժական վկայականը, որը փաստում է մսի սպանդանոցային ծագումը: Հիմա տնօրենը դեռ չի եկել:
Վաճառասրահի տնօրենն ասաց՝ միսը սպանդանոցից է, բայց փաստաթուղթը ձեռքի տակ չէր:
Հակոբ Մաթևոսյան, խանութի տնօրեն - Մորթը կատարվում է սպանդանոցում, ծառայության գումարը մշտապես վճարում ենք, այսօր էլ ունենք, ուղղակի մեր աշխատողն այս պահին չկա, կգա կհանենք կտանք ձեզ, եթե մի տասը րոպե կհամբերեք:
Գործող կարգի համաձայն, հինգերորդ ձևը պիտի փակցված լինի մսի վաճառակետում՝ հասանելի վայրում: Տեսուչները տասը րոպե չսպասեցին և որոշեցին արձանագրություն կազմել:
Հինգերորդ ձևը կամ մսի սպանդանոցային ծագումը վկայող փաստաթուղթ չկար նաև հաջորդ խանութում, թեպետ խանութի սեփականտերն ինքը նաև սպանդանոց ունի: Խանութի սեփականատերն ասաց՝ բոլորին հինգերրոդ ձևը պարտադրելու հարցում Լոռու ամենաշահագրգռված անձն է, քանի որ սպանդանոց ունի, որը գրեթե անգործության է մատնված:
Արամ Հովսեփյան, խանութի և սպանդանոցի սեփականատեր - Ունենք սպանդանոց, զբաղվում ենք այդ գործով, նորակառույց է, արել ենք մեր ուժերով, մատակարարում ենք նաև այլ խանութների շատ քիչ: Պատճառն այն է, որ քանի դեռ գյուղացիները կարող են առանց փաստաթղթի միս մատակարերել խանութներին, մենք չենք կարող աշխատել:
Իսկ փաստտաթուղթ չունենալու պատճառն այն է, որ հինգերորդ ձևը սպանդանոցը տրամադրում է էլեկտրոնային տարբերակով և վաճառողը պարտավոր է այն ստանալ QR կոդով:
Վաճառվող մսի սպանդանոցային ծագումը վկայող փաստաթուղթ չունեին նաև Վանաձորի շուկայի մսավաճառները: Տավուշի և Շիրակի մարզերում դեռևս ստուգումներ չեն անցկացվել:
Մշտադիտարկման արդյունքներով դեռևս տույժ-տուգանքների որոշումներ չեն կայացվի: Արձանագրություններով փաստարկվում են թերությունները, տրվում հանձնարարականներ, որոնց իրականացմանը կհետևեն հաջորդ մշտադիտարկումների ընթացքում և անհրաժեշտության դեպքում կկայացնեն ավելի խիստ որոշումներ: