Ներկայումս ո՞րն է Հայաստանի ամենաթշնամական երկրները՝ փորձել է պարզել «Կովկասյան բարոմետրը» իր հարցման ժամանակ։
Քաղաքացիների կարծիքն անփոփոխ է, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ հարցվածների զգալի մասը՝ 75%-ը, պատասխանել է՝ Ադրբեջանը։ 2017-ին և 2015-ին անցկացված հարցումներին այս պատասխանն էր տվել քաղաքացիների 76%-ը։
Այն, որ Թուրքիան է Հայաստանի ամենաթշնական երկիրը, կարծում է հարցվածների 22%-ը։ Նախորդ հարցման համեմատ այս ցուցանիշն աճել է։ 2017-ին և 2015-ին անցկացված հարցումներին այս պատասխանն էր տվել քաղաքացիների 18%-ը։