Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամն այսօր ներկայացրել է լայնածավալ «Կովկասյան բարոմետր 2019» հետազոտությունը։ 2019 թ. հետազոտությամբ փորձ է արվել բացահայտելու հանրային կարծիքը ինչպես կրթության, զբաղվածության, հանրային ինստիտուտների, այնպես և վերջին երկու տարիների ուշագրավ իրադարձությունների՝ թավշյա հեղափոխության, դրան հաջորդած վերափոխումների, բնակչության քաղաքական նախասիրությունների և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
Հարցմանը, թե որքանո՞վ են երջանիկ` քաղաքացիների 66%-ը դրական պատասխան է տվել՝ երջանիկ է: 25%-ը պատասխանել է՝ նորմալ, իսկ 8 %-ը նշել է, որ դժբախտ է:
Ցուցանիշը երջանիկների մասով նույնն է եղել նաև 2017-ին անցկացված հետազոտության արդյունքներով, որին 66%-ը դրական պատասխան է տվել: Փոքր-ինչ փոփոխության է ենթարկվել նորմալ և դժբախտ զգացողների տոկոսը: Հարցվածների 21%-ը 2017-ին իրեն նորմալ է զգացել, իսկ 12%-ը՝ դժբախտ: