Որքանո՞վ եք հավանություն տալիս Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, անդամակցության շարունակությանը ԵԱՏՄ-ին՝ քաղաքացիներից հետաքրքրվել է «Կովկասյան բարոմետրը» իր անցկացրած հարցման ժամանակ։
ՆԱՏՕ-ին անդամակցության մասով լիովին հավանություն է տալիս հարցվածների 4%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս քաղաքացիների 21%-ը, 24%-ը որոշ չափով հավանություն է տալիս, որոշ չափով՝ ոչ, 11%-ը բոլորովին համաձայնություն չի տալիս, 7%-ն էլ ավելի շուտ համաձայնություն չի տալիս։
ԵՄ-ին անդամակցության մասով լիովին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 11%-ը, 29%-ն ավելի շուտ հավանություն է տալիս, 24%-ը որոշ չափով հավանություն է տալիս, որոշ չափով՝ ոչ, հարցվածների 5%-ը բոլորովին համաձայնություն չի տալիս, 6%-ն էլ ավելի շուտ համաձայնություն չի տալիս։
ԵԱՏՄ-ին անդամակցության մասով լիովին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 17%-ը, 30%-ն ավելի շուտ հավանություն է տալիս, 23%-ը որոշ չափով հավանություն է տալիս, որոշ չափով՝ ոչ, 6%-ը ավելի շուտ համաձայնություն չի տալիս, 3%-ը բոլորովին համաձայնություն չի տալիս։