ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։
Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն հայտնաբերվել:
Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում շուրջ երեք տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամաբ իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել է սահմանված թվից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք, որի հիմքով ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։
Տեսչական մարմնի մասնագետները տեղում արձանագրված այլ թերությունների վերաբերյալ իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ:
Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են: