Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել, 7 վարակված ապաքինվել է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», տեղեկացնում է է stopcov.ge կայքը:
Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1171 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 947:
Կարանտինի ռեժիմում է 6588 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 323:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված համավարակ հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։