Հուլիսի 31-ին Վիլնյուսում տեղի է ունեցել ՀՀ պատվո հյուպատոսության գրասենյակի բացման արարողությունը, որին ներկա էր Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ պատվավոր հյուպատոսության գրասենյակի գործունեությունն իր նպաստը կբերի Լիտվայում ՀՀ շահերի առաջմղմանը և առկա հարաբերությունների բարձր մակարդակի ամրապնդմանը՝ մեծ ուշադրություն դարձնելով տնտեսական և գործարար բաղադրիչին։
Պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել է, որ պատվավոր հյուպատոսության օրակարգում են գտնվում բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք համավարակի արդյունքում ստեղծված սահմանափակումների վերացումից հետո անվերապահորեն կյանքի կկոչվեն՝ ընդգրկելով փոխադարձ համագործակցության նորանոր ոլորտներ։
ՀՀ պատվո հյուպատոսության գրասենյակը գործելու ք․ Վիլնյուս, Գեդիմինո 14 հասցեում։