Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան իր հանձնարարությամբ Վանաձորում ապամոնտաժվել է ապօրինի տաղավարներից մեկի կարկասն ու տեղափոխվել քաղաքապետարանի բակ:
«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ՝ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը:
Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:
Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին»,- պարզաբանել է մարզպետ Ղուկասյանը: