Սևանա լիճն աստիճանաբար վերագտնում է իր կապույտը: Ջուրը կապտականաչ գույնով ներկող ջրիմուռները քայքայման փուլում են և արդեն նստում են լճի հատակին:
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանի խոսքով` ջրիմուռներն այլևս տեսանելի չեն լինի, բայց խնդիրը կշարունակի մնալ: Լճի ծաղկմանը նպաստող գործընթացները սեզոնային սահմանափակում չունեն: Դրանք ընթանում են շուրջ տարի:
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումն այսօր եղավ Սևանա լճի՝ Շորժայի ափամերձ հատվածում: Լճի ջրից նմուշառումներ և որոշ չափումներ կատարեցին: Ըստ երիտասարդ գիտնական Գոռ Գևորգյանի` ջրիմուռները ծաղկման, նաև քայքայման ընթացքում լուրջ վտանգ են դառնում լճի կենդանական աշխարհի համար:
ՀԿԴ Շարժման անդամները հրատապ համարեցին կիսով չափ ջրածածկ կամ ջրին արդեն շատ մոտ գտնվող բուսականության մաքրումը: