Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ՝ տեղեկացնում են ԱԻՆ-ից: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: