Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն Աբխազիայի հետ սահմանը վերաբացելու հրամանագիր է ստորագրել՝ գրում է РИА Новости-ն:
Որոշումը կայացվել է Աբխազիայում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի գնահատման վերաբերյալ ՌԴ Առողջապահության նախարարության եզրակացության հիման վրա:
Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը չեղարկում է Աբխազիայի հետ սահմանը հատելու արգելքը, որը սահմանվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Սահմանը բացելու որոշումը կայացվել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի ղեկավարությամբ անցկացված օպերատիվ շտաբի նիստի ժամանակ: