ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման ավարտի մասին: Նրա խոսքով՝ այժմ պատրաստում են պատվաստանյութը գրանցելու փաստաթղթերը՝ գրում է Риа Новости-ն:
ՌԴ առողջապահության նախարարը հայտնել է, որ պատվաստանյութի գրանցումից հետո կսկսվի դեղամիջոցի կիրառման գործընթացը: Նախնական փուլում այն կկիրառվի հատուկ խմբի վրա, որի մեջ մտնում են բժիշկներն ու ուսուցիչները:
Պատվաստանյութի համընդհանուր կիրառումը կսկսվի հոկտեմբերից:
Կամավորների վրա փորձարկման արդյունքում ոչ մեկի մոտ կողմնակի հետևանքներ կամ ախտանշաններ ի հայտ չեն եկել: Կամավորների ինքնազգացողությունը լավ է, նրանց մոտ առաջացել է դիմադրողականություն: