Մեքսիկան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով դարձել է երրորդն աշխարհում Միացյալ Նահանգներից ու Բրազիլիայից հետո: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Լատինամերիկյան այս երկրում վարակից մահացածների թիվը հասել է 46688-ի, կորոնավիրուսով վարակվել է 424637 մարդ:
Նախկինում մահերի թվով երրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան էր՝ 46204-ով:
Մեքսիկայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ վարակվածների իրական թիվն անհամեմատ բարձր է պաշտոնապես հայտարարված ցուցանիշից: Երկրի նախագահը ձգտում է հնարավորինս շուտ սկսել երկրի տնտեսության վերականգնումը: Մեխիկոյում հարյուր հազարավոր մարդիկ հունիս-հուլիս ամիսներին արդեն վերադարձել են աշխատանքի: