ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել են: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5833 փորձանմուշի հետազոտություն: