Ռուսաստանի հեռավորարևելյան Խաբարովսկի փողոցները հեղեղած հազարավոր քաղաքացիներ արդեն չորրորդ շաբաթն է՝ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:
Խաբարովսկի բնակիչները բողոքում են մեծ ժողովրդականություն վայելող նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի՝ հուլիսի 9-ին տեղի ունեցած ձերբակալության դեմ: Նահանգապետը մեղադրվում է մի շարք սպանությունների կազմակերպման համար, որոնք Ֆուրգալը կտրականապես հերքում է:
Նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի համակիրների պնդմամբ՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձերբակալությունից հետո սկսված բողոքի ակցիաները լուրջ գլխացավանք են Կրեմլի համար:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ ցույցերին մասնակցում է 3.5-10 հազար մարդ:
Վլադիմիր Պուտինը նոր նահանգապետ է նշանակել, սակայն ցուցարարների հավաստմամբ՝ նորանշանակ ղեկավարը որևէ առնչություն չունի նահանգի հետ, և հորդորում են հրաժարական տալ: