Կոռուպցիայի ցանկացած դրսևորում լուրջ սպառնալիք է Հայաստանի կառավարման համակարգի համար: Դրանք հարվածում են ազգային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու պետության ունակությանը: Այսպիսով` Հայաստանը կոռուպցիայի հանդեպ որդեգրել է զրո հանդուրժողականություն:
Հակակոռուպցիոն քաղաքականությունը հանգեցնելու է կոռուպցիայի կանխարգելմանը, բացահայտմանը, պետական պաշտոնյայի բարեվարքության բարձր նշաձողի սահմանմանը: Սա ազգային անվտանգության ռամազվարության ներքին կյանքում ակնկալվող առանցքային փոփոխություններից մեկն է:
Իրավագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյան - Առաջիկայում կձևավորվի 2 կարևորագույն մարմին, մեկը` որպես հետաքննություն և նախաքննություն, ինչպես նաև օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող սուբյեկտ հակակոռուպցիոան կոմիտեն է, որը հանդես է գալու հակակոռուպցիոն մամին և հաջորդը հակակոռուպցիան մասնագիտացված դատարանների ստեղծումն է թե քրեական, թե քաղաքացիական մասնագիտացումների գծով:
Իրավագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը տրամաբանական է համարում, որ ռազմավարությամբ կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը և իրավունքի գերակայությունը՝ որպես Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքներ:
Իրավագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյան - Ըստ այդմ, նշված է, որ իրավական պետության կայացումը, իշխանության ճյուղերի բաժանումը և փոխզսպման սկզբունքը, սոցիալական արադարության ապահովումը պետական ինստիտուտների նկատմամբ` հասարակության վստահության բարձր մակարդակը կայունության և զարգացման երաշխիքներ են հանդիսանում:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետի կարծիքով` Ազգային անվտանգության ռազմավարությունը հռչակագրի է նման։ Նպատակահարմար կլիներ իրավական դաշտում ցույց տալ, թե ինչ ուղղություններով, մեխանիզմներով պետք է հաղթահարել կոռուպցիոն խնդիրները:
Հայկ Մարտիրոսյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ - Օրինակ` իրավական որոշակիոության մեխանիզմների հստակեցումը, եթե խոսքը վերաբերվում է իրավական դաշտում Բ) օրինակ` եթե խոսքը տնտեսական գործունեությունն է վերաբերում, հանրային ծառայությունների մատչելիությունը ձեռնարկատերերի համար, որն այսօր օրախնդիր է։
Հայկ Մարտիրոսյանն օրինակելի է համարում պաշտպանության ոլորտում հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառումը։ Պաշտպանության նախարարությունն իրավական կարգավորումների հստակեցման առումով նկատելի առաջընթաց ու հստակ քայլեր է անում, որոնք դրական արդյուքն են ապահովել գնումների ոլորտում, սննդամթերքի ընտրության հարցերում, նաև զինվորների ծառայության վայրի տեղաբաշխման ու շատ այլ ոլորտներում։ Նախկինում կոռուպցիոն ռիսկերը մեծ էին:
Հայկ Մարտիրոսյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ - Պատահական չէ, որ վերջին շրջանում լարված ֆոնին հայկական զինված ուժերի գրանցած լուրջ հաջողությունները կազմակերպչական լուրջ գործողություններ են, որոնք, առաջին հայացքից, թվում են պրիմիտիվ են, բայց կապված են անվտանգության ոլորտում իրավական հստակեցումների հետ:
Ըստ փորձագետի, կարևոր է, որ ռազմավարությունում նշված է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման մասին։