Հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովում որոշում է կայացվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանն էլ ընտրվել է ԲԴԽ անդամ՝ 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ այժմ ՍԴ դատավորի երեք թափուր պաշտոն կա. Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Մյուս երկու տեղերի համար առաջադրման իրավունքը նախագահինն ու Դատավորների ընդհանուր ժողովինն է։ ՍԴ դատավորներին կընտրի ԱԺ-ն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: