Դիլիջանի թունելի լուսավորությունն ամբողջությամբ վերականգնվել է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում վթարը վերացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Հայցում ենք վարորդների ներողամտությունն ու մաղթում անվտանգ երթևեկություն»,- գրված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ժամը 20.30-ի սահմաններում, սնուցող էլեկտրական լարերի վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր։