Կորոնավիրուսից ապաքինված Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ գրեթե բոլորը կվարակվեն COVID-19-ով: Լատինամերիկյան երկրի ղեկավարի խոսքով՝ չպետք է վախենալ վարակվելուց՝ գրում է France 24-ը:
Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն կորոնավիրուսով վարակվելուց հետո 3 շաբաթ կարանտինային ռեժիմում է գտնվել և իր երկրի քաղաքացիներին նման խորհուրդ է տվել՝ ելնելով իր օրինակից:
«Ես գտնվում եմ բարձր ռիսկայնության խմբում: Գիտեի, որ մի օր վարակվելու եմ: Դժբախտաբար, գրեթե բոլորը վարակվելու են: Ինչի՞ց եք վախենում»,- հայտնել է 65-ամյա Բոլսոնարոն: