Հայաստանը շարունակելու է արդիականացնել զինված ուժերը, զարգացնել կարողությունները՝ կառավարման ու ղեկավարման համակարգում, բարձրացնել երկրի կիբեռանվտանգության մակարդակը, նաև՝ զարգացնել զորահավաքային համապարփակ կարողությունները,- նշված է Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում:
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը պարզաբանեց, թե ինչպես է զարկ տրվելու ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին:
Արտակ Դավթյան, ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ - Այն խնդիրները, որոնք դրվել են ռազմաարդյունաբերության առջև, մենք ուշադրություն պետք է դարձնենք գիտատեխնիկական և տեխնոլոգիական աշխատանքներին:
Գիտատեխնոլոգիական ներկա իրավիճակի վերաբերյալ Դավթյանը նշեց, թեև երկարատև աշխատանք տարվել է, կարելի է ասել՝ դեռ նոր են սկսվու վստահ ու բավարար քայլերը: Արտակ Դավթյանը վկայակոչեց վերջին դեպքերի ժամանակ Հայաստանի ցուցաբերած պատրաստվածությունը:
Արտակ Դավթյան, ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ - Մեր զինված ուժերի կողմից կիրառվեցին սպառազինության, ռազմական տեխնիկայի մի շարք նմուշներ, որոնք ամբողջությամբ կա՛մ արդիականացվել էին, կա՛մ պատրաստվել էին մեր ռազմարդյունաբերության կողմից:
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը կարևորեց նաև պետության աջակցությունը ռազմարդյունաբերության ձեռնարկություններին ու կազմակերպություններին:
Արտակ Դավթյան, ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ - Այսօր հիմնական շեշետը դրված են անօդաչու թռչող սարքերի, օպտիկա-էլեկտրոնային միջոցների, պետավտոտեսչության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք նախատեսում են միայն բարձրակարգ մասնագետների առկայություն, գիտական միտք և բացի դա, պահանջվում են նաև տեխնոլոգիական և տեխնիկական բազմաթիվ լուծումներ:
Վերջին շրջանում տեխնոլոգիական լուծումների օրինակներ հաճախ են ներկայացնում կառավարության ներկայացուցիչները: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարել Ֆեյսբուքում՝ ուշադրություն հրավիրելով հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությանը։