Բեռլինում Գերմանիայի հայերը հավաքվել են կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի առաջ՝ պահանջում են սանձել ադրբեջանական և թուրքական սադրանքները, ապահովել հայ համայնքի անվտանգությունը: Հավաքի պատճառը վերջին օրերին ադրբեջանցիներից ու թուրքերից ստացած սպառնալիքներն են: Հայերը նամակ են փոխանցել կանցլերի աշխատակիցներին: Հայկական ակցիան ուղեկցվում է խաղաղության կոչերով ու երաժշտությամբ:
Միաժամանակ, Գերմանիայի մայրաքաղաքում ընթացել են այլ բնույթի ցույցեր: Գերմանացիներին դուր չեն գալիս կորոնավիրուսի պայքարում կառավարության ձեռնարկած գործողությունները:
Երկրում վարակման դեպքերն աճել են՝ հասնելով 211.000-ի: Ցուցարարները սահմանափակումներին դեմ են, ցույցի են եկել առանց դիմակի՝ իրենց խոսքով տոնելու համաճարակի ավարտը: Ցույցն անցկացվել է «Համավարակի ավարտը՝ ազատության օր» խորագրով:
Ցույցի մասնակիցները բողոքում են դիմակների, կորոնավիրուսի համավարակի, այսպես ասած, «կեղծ տագնապի» մասին երկրի իշխանության պնդումների դեմ: Նրանք, հիմնականում, դավադրության տեսությունների հեղինակներ են, և կարծում են, որ վարակը մեծ խաբեություն է:
Նրանց հսկել է 1500 ոստիկան, հիշեցրել սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտության մասին: