Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ հեղեղել են Բեռլինի փողոցները՝ բողոքելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ: Euronews-ը տեղեկացնում է, որ Գերմանիայում վարակման դեպքերի աճ է գրանցվել:
Բազմահազարանոց երթը, որի մասնակիցներից շատերը եղել են առանց դիմակների, մեկնարկել է Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներից: Ցույցը կրել է «Համավարակի ավարտը՝ ազատության օր» խորագիրը:
Ցույցի մասնակիցները բողոքում են դիմակների, կորոնավիրուսի համավարակի, այսպես ասած, «կեղծ տագնապի» մասին երկրի իշխանությունների պնդումների դեմ:
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ Գերմանիան լավ վիճակում է գտնվում եվրոպական շատ երկրների համեմատությամբ: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Գերմանիայում կա 210000 վարակված, մահացության ցուցանիշը կազմում է մոտ 9100: