Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի ազատամարտիկների միությունը Արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկների նվիրել է «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:
«Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:
Հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս անգամ միության վարչության որոշմամբ Արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա»,- տեղեկացնում են Արցախի ՊՆ-ից: