Օդային աղետ՝ ԱՄՆ Ալյասկա նահանգում: Երկնքում իրար են բախվել երկու փոքր օդանավ, որի հետևանքով մահացել է 7 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Զոհերի թվում եղել է նաև նահանգի օրենսդիրներից մեկը, որն օդանավերից մեկի ղեկին է եղել: Մյուս օդանավում եղել են Հարավային Կարոլինայից 4 զբոսաշրջիկներ, էքսկուրսավարն ու օդաչուն:
Օդանավերի 6 ուղևորները մահացել են տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: