Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 67741 նոր դեպք: 24 ժամվա ընթացքում ախտից մահացել է 1419 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է New York Times պարբերականը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակման օրական միջին ցուցանիշը կազմել է մոտ 64 հազար:
Չնայած երկրում վարակի տեմպերը չեն նվազում կամ թուլանում, շատ նահանգներում վերաբացվել են բիզնեսները՝ փորձելով խթանել տնտեսության վերականգնումը: