ԱՄԷ-ն առաջին արաբական երկիրն է, որը սկսել է ատոմային էմերգիա արտադրել: Արաբական Միացյալ Էմիրություններում՝Աբու Դաբիում, այսօրվանից սկսվել է ատոմակայանի գործունեությունը՝ գրում է ԱՄԷ-ի The National կայքը:
Աբու Դաբիի ատոմակայանը կառուցվել է կորեական ընկերության կողմից: Ի սկզբանե այն պետք է գործունեությունը սկսեր 2017-ին, սակայն առաջին ռեակտորը գործարկելու գործընթացը բազմիցս հետաձգվել է:
ԱՄԷ-ում կառուցված ատոմակայանը, որը ստեղծվել է խաղաղ նպատակների համար, համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին: Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կգործեն ատոմակայանի չորս ռեակտորները, որոնք 5600 մեգավատ հզորությամբ էներգիա արտադրելու հնարավորություն կունենան: