Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին են միացել Գյումրիի «Շիրակի» երկու ֆուտբոլիստ:
«Արարատի» կազմը համալրել են պաշտպան Մարկո Պրլևիչը և հարձակվող Ուրոշ Նենադովիչը:
Ավելի վաղ ակումբին էին միացել նաև կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը, կիսապաշտպան Էդգար Մալաքյանը և դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը, պաշտպաններ Քրիստիան Խիմենեսը, Հրայր Մկոյանը, այլք:
Հուլիսի 23-ին էլ հայտարարվեց, որ «Շիրակի» մարզիչ Վարդան Բիչախչյանն էլ գլխավորելու է «Արարատ» ակումբը: