«Էրեբունի» ԲԿ-ում հուլիսին ծնվել է ռեկորդային` 531 երեխա, որից 14-ը` երկվորյակ: Այս մասին գրված է ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:
«Ամռան երկրորդ ամսին Էրեբունի ԲԿ ծննդատանն իսկական բեյբի բում էր։ Հուլիսին ծնվել է ռեկորդային` 531 երեխա։ Նրանցից 302-ը տղա է, 229-ը` աղջիկ։ Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ»,- գրված է հայտարարությունում: