Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Գլխավոր մրցանակը վիճարկեցին «Արսենալն» ու «Չելսին»։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ «զինագործներին»։
Հանդիպման 5-րդ րոպեին «կապույտների» կազմում հաշիվը բացեց Պուլիշիչը։ 28-րդ րոպեին Օբամեյանգն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը` խփելով իր թիմի պատասխան գոլը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, Օբամեյանգը դուբլ ձևակերպեց։
6 րոպե անց երկրորդ դեղին քարտը ստացավ Կովաչիչն ու «Չելսին» մնաց 10 հոգով, սակայն Լեմպարդի սաները խաղի մնացած րոպեներին աչքի չընկան։ «Արսենալը» 14-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր: