«Սիթի օֆ սմայլ»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է, որ բարեկամներից մեկը, կրկին ցանկանալով անանուն մնալ, իրականացրել է ևս մի երեխայի երազանք:
«Մեր Զոհրաբն արդեն հեծանիվ ունի։
Անչափ շնորհակալ ենք մեր սիրելի ընկերոջը՝ հիմնադրամի ու մեր շահառուների կողքին լինելու համար։
Անհամբեր սպասում ենք՝ երբ է մեր բարի Զոհրաբը բուժումն ավարտելու, վերադառնալու տուն ու հեծանվային արշավների մասնակցելու իր այդքան սիրելի լեռներում»,- տեղեկացնում են հիմնադրամից: