Աֆղանստանի արևելյան շրջանները պատուհասած առատ տեղումներն ու հեղեղումները լուրջ ավերածություններ ու մարդկային կորուստներ են պատճառել գյուղական բնակավայրերին: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Բնական աղետի զոհ են դարձել 1-5 տարեկան առնվազն 15 երեխա և մեկ կին: Եվս 4 երեխա ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Տարերքի հետևանքով ավերվել են տասնյակ տներ ու այլ կառույցներ: Աղետի գոտում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, տուժած ընտանիքներին օգնություն է հատկացվում: