Հուլիսի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ քարե շինության հարակից հողատարածքում, հայտնաբերել են ծաղկամաններում աճեցրած կանեփի թփեր, իսկ հողատարածքում՝ խնամված և մշակված բարձրության կանեփի թփեր։
Ըստ շինության սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերվածն աճեցրել է իր օգտագործման համար։ Նա ոստիկաններին է ներկայացրել չորացված-մանրացված կանեփանման զանգվածներ և տարա, ինչի մեջ աճեցված էին կանեփի 3 թուփ։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: